«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վերջերս ֆրանսիական մամուլը հրապարակեց, որ Նիցցա քաղաքում հայկական ավազակախումբ է հայտնաբերվել, որի 20 անդամները մեղադրվում են կեղծ դրամի շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման և կավատության մեջ: Հոկտեմբերի 22-ից Նիցցա քաղաքում մեկնարկած հայկական ավազակախմբի գործն անակնկալ ավարտ է ունեցել՝ արդարացման ելքով:
Թերթին հայտնի դարձավ, որ Միհրդատ Ասատրյանը (ապարանցի Միրոն), որը մեղադրվում էր կեղծ դրամի շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման և կավատության մեջ, արդարացվել է: Ըմբշամարտի նախկին չեմպիոն Ասատրյանը, ըստ ֆրանսիական մամուլի, համարվում էր մաֆիական այդ շրջանակում հայերի և չեչենների միջև «համերաշխության դատավոր»:






