Ադրբեջանական քարոզչությունը վերջին ժամանակներն ակտիվ առաջ է մղում 1918-ին Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գուբայում «հայերի կողմից հրեաների կոտորածի» մասին վարկածը: Պատմական և հնագիտական տեսանկյունից բերվում են բացարձակ անմիտ դատողություններ այն մասին, որ իբր պեղումների ժամանակ գտնված կմախքները պատկանել են հրեաներին: Ճիշտ է, ավելի վաղ այդ նույն կմախքները ներկայացվել են որպես ադրբեջանական:
«Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հաշտվել նրա հետ, որ Իսրայելի և Հայաստանի միջև սկսում են հաստատվել նորմալ հարաբերություններ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:
«Պետք է նշեմ, որ Գուբայում գտնված կմախքների ոչ մի գիտական և օբյեկտիվ նույնականացում չի եղել, թեև հայ գիտնականներն առաջարկել են իրենց օգնությունն այս հարցի ուսումնասիրման մեջ: Դետ 2012-ի սկզբին հայկական գիտական օղակների ներկայացուցիչները դիմել են ադրբեջանցի գործընկերներին` առաջարկելով անցկացնել կմախքների միջազգային փորձաքննություն, բայց, ցավոք սրտի, իրենց նամակին այդպես էլ պատասխան չեն ստացել»,- ասել է Ցինկերը: