AM
27 February 2003 - 17:44 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ 150 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով, Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է փոխանցել 154 961 740 դրամ: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 5-ին, որին կմասնակցեն Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: