AM
5 November 2012 - 07:26 AMT

Այսօր Վանուշ Խանամիրյանը կդառնար 85 տարեկան

Այսօր` նոյեմբերի 5-ին ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Վանուշ Խանամիրյանը:

Նա այսօր կդառնար 85 տարեկան:

Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թ-ին: Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը: 1941 թ-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: 1968թ.-ից ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը:

Նա պարի պետական անսամբլի մենակատար էր, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախագահ: Նրա ղեկավարության տարիներին պարի պետական անսամբլը հասավ բազմաթիվ հաջողությունների:

Մահացել է 2011 թ-ի հոկտեմբերի 5-ին: