ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն այս տարի ուսումնասիրել է 37 հնավայր: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա խոսքով դրանց մեծ մասը տարբեր եկեղեցիների շրջակայքում կատարվող պեղումներն են: Ուսումնասիրություններից 20-ը գիտական ծրագրերով նախատեսված պեղումներ են:
Ավետիսյանի խոսքով` այս օրերին դեռ շարունակվում են Վայոց ձորի Գետափ գյուղում ուրարտական ամրոցի, «Մասիս բլուր» հնավայրում Ք.Ա. 6 հազ. բնակավայրի, Թեղուտի, Կապանի շրջակայքի, Քարաշամբի, Դվինի և մի քանի այլ hնավայրերի պեղումները:
Գիտնականը դեռ վաղ է համարում խոսել արդյունքներից, քանի որ ոչ թե գտածոներով, այլ արդյունքներով են դրանք դիտարկվում: Երբ ավարտվեն բոլոր պեղումները, ինստիտուտը կամփոփի արդյունքները և համապատասխան եզրակացություններ կանի: Այնուամենայնիվ, Ավետիսյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են:






