«Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական այս ծրագիրը ծաղր է ժողորվրդի և քաղաքական ուժերի նկատմամբ», – այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, եթե տասը տարի առաջ կոռումպացված երկրների ցանկում Հայաստանը 75-րդն էր, ապա հիմա այն երկիրը, որը կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիր է մշակում և աղաղակում այդ մասին, 125 րդն է:
«Փորձում են խաբել Եվրոպային, որ այդպիսի բան կա, բայց ես շատ եմ շփվում եվրոպացի պաշտոնյաների հետ` նրանցից ոչ մեկը չի հավատում: Կոռուպսիայի դեմ պայքարը, մարդկանց նստեցնելը «մեյմունություն» է»,- ասաց Արամ Մանուկյանը :






