«Ես հայտարարել եմ նախագահական ընտրություններին մասնակցելու իմ մտադրության մասին և այդ պայքարը տանելու եմ մինչև իր տրամաբանական ավարտը և ակնկալում եմ հաղթանակ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ դա իր մտադրությունն է և «Ժառանգություն» կուսկցությունը դեռ պետք է դեկտեմբերի 15-ին համագումար անի և հայտարարի նախագահական ընտրությունների իրենց թեկնածուի մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց նաև, որ մինչ «Ժառանգության» համագումարը քաղաքական դաշտը կարող է փոխվել և իր միասնական թեկնածու լինելու հայտի որոշոմն էլ փոխվի: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե Սերժ Սարգսյանին ուղղած իր նամակին՝ Հովիկ Աբրահամյանի պատասխանից ելնելով ինչպիսի պայքար է նա ակնկալում, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Խիստ անհավասար և ոչ անհաղթահարելի»:
Ընտրվելու պարագայում Ր.Հովհաննիսյանը խոստանում է, որ երկիրը կդարձնի խորհրդարանական հանրապետություն և Հայաստանում առաջին անգամ իշխանությունը կփոխանցվի ընտրության միջոցով:
Հիշեցնենք՝ նախորդ ամիս Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ էր հղել ՀՀ նախագահ Սերժ- Սարգսյանին, որը բաղկացած էր 15 առաջարկությունից: Սակայն նրան պատասխանել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի պատասխանն էլ Հովհաննիսյանին չէր բավարարել:






