AM
5 Նոյեմբեր 2012 - 15:32 AMT

Հանրահայտ մոդելավորող Իվ Սեն Լորանի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի

Հանրահայտ մոդելյեր Իվ Սեն Լորանի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի: Այդ մասին գրում է The Telegraph-ը:

Գլխավոր դերակատարի համար երկար ընտրություն է կատարվել, որի արդյունքում դիզայներին կմարմնավորի 27-ամյա ֆրանսիացի դերասան Գասպար Ուլյելը, որն ամենից հայտնի է Մարտին Սկորսեզեի կողմից նկարահանված Chanel-ի Bleu de Chanel օծանելիքի գովազդից:

Ֆիլմը կպատմի նորաձևության ամենամեծ տներից մեկի հիմնադրի կարիերայի վաղ շրջանի, նրա գործունեության ու վերելքի մասին 60-ականներին և 70-ականներին: Պիեռ Բերջը, որը դիզայների գործընկերն է եղել շուրջ 50 տարի, ըստ տարածված տեղեկությունների, դեռևս համաձայնություն չի տվել ֆիլմի նկարահանմանը, որը պատրաստվում է իրականացնել ռեժիսոր Բերտրանդ Բոնելոն: