Հայաստանում հունական համայնքի ամենամեծ խնդիրների թվում է Հույն ուղղափառ եկեղեցու բացակայությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության» նախագահ Արկադի Խիտարովը: Նրա խոսքով՝ մինչ խորհրդային կարգերի հաստատումը, Կոտայքի և Լոռու մարզերում կային եկեղեցիներ, որոնք այժմ փորձում են վերականգնել: Մինչ խորհրդային կարգերի հաստատումը, հույները որոշ եկեղեցական ծեսեր անցկացնում էին Ախթալայի եկեղեցում:
Հայաստանում, վերջին մարդահամարի արդյունքներով, ապրում է 1274 զտարյուն հույն: Հույներն ունեն մի քանի մշակութային կենտրոններ, սակայն կա նաև շենքային պայմանների խնդիր:
Համայնքն աջակություն է ստանում իր հայրենիքից: Հունաստանի կառավարությունը տրամադրում է դասագրքեր, հույն երեխաներն ամռանն այնտեղ են հանգստանում:
Ժամանակակից հունարենը դասավանդվում է լավ, սակայն պոնտիական բարբառն է վերանում:
Հայաստանում բնակվող հույներին աջակցում է նաև իրենց հայրենակից, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:






