AM
6 Նոյեմբեր 2012 - 11:12 AMT

Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 7-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Տալլինում կայանալիք «Եվրամիության ռազմավարությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և ոլորտային իրավական ու տնտեսական հիմնահարցերը, ներառյալ` անվճարունակությունը» թեմայով միջազգային գիտաժողովին։

Ըստ օրակարգի՝ նոյեմբերի 9-ին նախատեսվում է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ելույթը «Կատարողական վարույթը և սնանկությունը. հիշյալ գործընթացների փոխհարաբերակցության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայի վերաբերյալ։

Նշենք, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը միջոցառմանը կմասնակցի Էստոնիայի Դատական կատարողների և սնանկության կառավարիչների Պալատի հրավերով։