AM
7 Նոյեմբեր 2012 - 10:37 AMT

Երկրաշարժից տուժած ժամատանը հայտնաբերել են Ջոտտոյի կորած որմնանկարները

Ռեստավրատորները պնդում են, որ Ասիզիի վնասված բազիլիկայում գտնված կրոնական որմնանկարների հեղինակը իտալական Վերածնունդի հիմնադիր Ջոտտո դի Բոնդոնեն է: Ինչպես գրում է The Guardian-ը, նրանք հավատացած են, որ գտել են դրա ապացույցը` նկարչի անվանական սկզբնատառերը` GB: Սկզբնատառերը հայտնաբերվել են սբ.Ֆրանսիս բազիլիկայի սբ.Նիկոլաս ժամատանը իրականացվող ռեստավրացիայի երկամյա աշխատանքներից հետո, ներկերի շերտի տակ:

Ռեստրավրացիան սկսվել է 1997թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո, որը վնասել էր բազիլիկան:

Փորձագետները համարում էին, որ որմնանկարները 14-րդ դարի աշխատանքներ են, ընդ որում` Ջոտտոյի հետնորդների լավագույն որմնանկարները: Սակայն ռեստավրատորները պնդում են, որ GB սկզբնատառերը խորհրդանշում են մեծ նկարչի անունը` Giotto di Bondone:

«Սա Ջոտտոյի վաղ ստեղծագործական կյանքի աշխատանքներից է, և շատ կարևոր է նրա և նրա դպրոցի աշխատանքների ժամանակագրությունը կազմելու համար»,- ասել է Ասիզիի որմնանկարների վերականգնողական աշխատանքների ղեկավար Սերջիո Ֆուզետին: