«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում տևական ժամանակով բացակայելու է երկրից: Նա ամենայն հավանականությամբ նոյեմբերի 11-ից 10 օր շարունակ աշխատանքային այցերով լինելու է արտերկրում: «Մեր աղբյուրների վկայությամբ՝ նա մտադիր է 10 օր էլ արձակուրդ մեկնել»,- գրում է թերթը:
«Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, ըստ էության, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունները: Նա, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Սերժ Սարգսյանի այցերի մասին նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին»:
Մինչ այդ, նկատենք, որ քաղաքական դաշտի անորոշությունը հաջորդ շաբաթվանից ևս 20 օր կշարունակվի, մինչև ՀՀԿ առաջնորդը վերադառնա»,-եզրափակում է «Ժողովուրդ»-ը:






