AM
8 November 2012 - 06:20 AMT

Թբիլիսիում բացվելու է լուսանկարչության վարպետ Ազատ Մանուկյանի ցուցահանդեսը

Նոյեմբերի 10-ին Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվելու է Ազատ Մանուկյանի լուսանկարների ցուցահանդեսը: Ինչպես հայտնում են «Հայարտուն» միությունից, ցուցահանդեսը տեղի է ունենալու ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Ազատ Մանուկյանը ծնվել է 1937թ. Հայաստանում, Ջրառատ գյուղում: Նրա հայրը Կարսից էր, որը 1918թ. Կարսի կոտորածից հետո տեղափոխվել էր Ալեքսանդրոպոլ: Երբ նա 3-4 տարեկան էր ընտանիքը տեղափոխվեց Թբիլիսի, որտեղ ապրում էին նրա մոր ծնողները:

Ազատ Մանուկյանի արվեստը բարձր է գնահատվել տարբեր ստեղծագործական մրցույթներում: 1971թ. նա դարձել է Լուսանկարչության համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, երեք անգամ ճանաչվել է «Թբիլ-ֆոտոյի լավագույն ֆոտովարպետ»: