1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական գործողություններ կազմակերպած` Նաիրի Հունանյանի ինքնասպանության մասին լուրերը «խիստ չափազանցված են»: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունում, «Ազատություն» ռադիոկայանը, «Օրրան» եւ «Հայոց Աշխարհ» թերթերը ներկայացնող երեք լրագրող այցելել են Հայաստանի արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկություն, որտեղ պահվում է Նաիրի Հունանյանը: Նրանք հնարավորություն են ստացել համոզվելու Նաիրի Հունանյանի քաջառողջ լինելու մեջ: Հիշեցնենք, որ Հունանյանին այցելելու հնարավորություն լրագրողներին տրամադրվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, իսկ այցելությունը կազմակերպել էր պետության ղեկավարի աշխատակազմը: