AM
8 November 2012 - 10:27 AMT

ԲՀԿ առաջնորդը մեկնել է Մոսկվա պարգևի ետևից

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի 2012թ. «Տարվա մարդ» մրցանակի դափնեկիրներից մեկն է: Ինչպես հայտնում է Ռուսական կենսագրական ինստիտուտը, Ծառուկյանն ու Դոնեցկի նահանգապետ Անդրեյ Շիշացկին հաղթող են ճանաչվել «Համագործակցություն» անվանակարգում:

ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության ձևավորման համար «Տարվա մարդ» մրցանակը շնրոհվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին Քրիստոս Ամենափրկչի տաճարում:

Մրցանակը սահմանվել է 1993թ.: