Գուրջիևի անվան ժող. նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկէնյան) ճանաչվել է հոլանդական Edison Music Awards-ի համաշխարհային երաժշտության անվանակարգում ճանաչվել է լավագույնը: Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:
Գուրջիևի անվան ժող. նվագարանների համույթը հիմնադրվել է 2008թ. Լևոն Իսկէնյանի կողմից և իր առաջին համերգը տվել է Գյուրջիևի հայրենիքում` Գյումրիում: Խումբը ելույթ է ունեցել Հրազդանում, Չարենցավանում, Վանաձորում և այլ քաղաքներում: Խումբը մեծ հաջողությամբ և հանդիսականով լեփ-լեցուն դահլիճներում ելույթ է ունենում նաև աշխարհի բազմաթիվ երկրներում, ներկայացնելով Գյուրջիևի թողած արժեքավոր ժառանգությունը: Ապրիլին խումբը ելույթ է ունեցել Իտալիայում և Շվեյցարիայում, իսկ հունիսին ելույթ կունենա Գերմանիայում: Հայրենիքում նույնպես սպասվում են համերգներ:
2011 թ-ի Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ համույթի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակն արժանացել է ջերմ ընդունելության՝ ամբողջ աշխարհում, և միջազգային մամուլի հեղինակավոր անունների (ինչպես օրինակ BBC Music Magazine,The Guardian, The Financial times, The Independent, USA National public Radio NPR Music, Mitteldeutsche Zeitung,L’Unita,LA LIBERTÉ,The Wire) չափազանց բարձր գնահատականին։ Բրիտանական Songlines magazine-ն այն ընդգրկել է աշխարհի 10 լավագույն CD ալբոմների շարքում, Ավստրալիայի պետական ռադիոն սեպտեմբերին այն ճանաչել է շաբաթվա լավագույն ալբոմ։