AM
9 November 2012 - 06:49 AMT

Պիկասսոյի «Կակաչներով նատյուրմորտ» կտավը վաճառվել է 41.5 մլն դոլարով

Պաբլո Պիկասսոյի «Կակաչներով նատյուրմորտ» կտավը հինգշաբթի օրը Նյու Յորքում Sotheby's աճուրդում վաճառվել է 41,5 մլն դոլարով` դառնալով աճուրդի թոփ լոտ:

Sotheby's-ի երեկվա աճուրդի ժամանակ վաճառվել են նկարչի վեց աշխատանքներ, որոնցից աճուրդը ստացել է ավելի քան 81 մլն դոլար:

Աճուրդն ի սկզբանե նախատեսված էր նոյեմբերի 5-ին, սակայն «Սենդի» փոթորկի պատճառով հետաձգվել էր: