ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սիբիրախտի դեպք է հայտնաբերել նաև Արմավիրի մարզում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: Բացի Արմավիրից ՝ սիբիրախտի դեպքեր էին գրանցվել նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Ըստ տեսչության աշխատակիցների՝ իրավիճակը վերահսկվում է:






