Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ Ադրբեջանը հարմար պահի է սպասում պատերազմը վերսկսելու համար; Այդ մասին նա հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում: Նա նաև վստահություն է հայտնել, որ նման քայլը կվնասի Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բնակչության անվատնգությանը, սակայն ամենից շատ կտուժի Ադրբեջանի բնակչությունը: «Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձեն ոչնչացնել, մենք մի կողմ քաշված չենք մնա»,-ասել է նա: ՀՀ ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի նպաստել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացին:
Անդրադառնալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Ո՞րն է Ադրբեջանում հայերի հանդեպ նման այլատյացության և հայատյացության պատճառը: Շատ ավելի հեշտ է նման մթնոլորտ ստեղծել և ատելություն սերմանել, քան գործ ունենալ նման դրսևորումների հետևանքների հետ»:
Ինչ վերաբերում է արտաքին խաղացողներին, ապա, ըստ ՀՀ նախագահի, երրորդ ուժերի մասնակցությունը կարևոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության նվազեցման համար: «Եթե մենք մեկուսացված տարածաշրջանում ապրեինք, որտեղ չի զգացվում միջազգային ազդեցությունը, արդեն նոր պատերազմ սկսված կլիներ»,-ասել է Սերժ Սարգսյանը:






