«Ժառանգությունը» պաշտոնական հրավեր ստացել է ԲՀԿ-ից: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Ստացել ենք պաշտոնական առաջարկ ԲՀԿ-ից՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի և առաջիկա օրերին ամենայն հավանականությամբ կհանդիպենք և կոնսուլտացիաներ կիրականացնենք»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի հրավերը այս պահին ընդունել է ՀԱԿ-ը՝ առաջարկելով ընդլայնել քննարկման առաջարկները, իսկ ԲՀԿ-ն առաջարկում է բոլոր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսել՝ 100-տոկոսանաց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի անցման գաղափարի շուրջ:






