AM
9 November 2012 - 11:34 AMT

Հոլիվուդի փառքի արահետում բացվել է Խավիեր Բարդեմի աստղը

Հինգշաբթի օրը` նոյեմբերի 8-ին, դերասան Խավիեր Բարդեմի աստղը տեղադրվել է Հոլիվուդի Փառքի արահետում, հաղորդում է E! Online-ը:

Բարդեմի մասնակցությամբ վերջին ֆիլմն է բոնդիանայի 23-րդ մասը` «007. Սքայֆոլ կոորդինատները»: Ֆիլմն էկրաններ է բարձրացել հոկտեմբերի վերջին:

Աստղի տեղադրման արարողությանը ներկա էին «Սքայֆոլի» դերասանուհիները, ինչպես նաև ֆիլմի ռեժիսորը` Սամ Մենդեսը: