AM
9 November 2012 - 11:33 AMT

Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում

Նոյեմբերի 22-ին Երևանում ելույթ կունենա ռուսական էստրադայի լեգենդ Իոսիֆ Կոբզոնը: Ինչպես հայտնում է երգչի պաշտոնական կայքը, համերգը կայանալու է Կոբզոնի` 50-րդ հոբելյանական համերգային շրջագայության կապակցությամբ: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում: Համեգասրահի տոմսարկղից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին, որ տոմսերը կվաճառվեն, հավանաբար, վաղվանից: