AM
9 November 2012 - 11:50 AMT

Այսօր քննարկվելու է Համազգային թատրոնի շենքի նախագիծը

Այսօր Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում քննարկվելու է Համազգային թատրոնի շենքի նախագիծը: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նրա խոսքով դրա հաստատումից հետո քաղաքապետը պետք է կատարի հողհատկացում, որից հետո էլ կլինի համապատասխան հայտարարություն:

Հիշեցնենք, որ Համազգային թատրոնը մինչ այսօր գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դահլիճում: Թատրոնի շենքը կառուցվելու է Սարյան փողոցի Գլխավոր փոստին հարող տարածքում: Նախապես հայտարարած մրցույթի արդյունքում ընտրվել են լավագույն երեք նախագծերը, որոնցից էլ լավագույն է ճանաչվել Լևոն Ղալումյանի արվեստանոցի նախագիծը: