AM
9 November 2012 - 12:43 AMT

Մելիք Մավիսակալյան. Հիմա ստեղծագործելու համար պակասում են միտքը, ոգևորությունն և տրամադրվածությունը

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Համերգը կազմակերպել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):

Համերգից հետո Մավիսակալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ կիսվեց իր տպավորություններով և ապրումներով: Շնորհակալություն հայտնելով համերգի բոլոր մասանկիցներին, նա ասաց. «մեծ ուրախություն եմ այսօր ապրում, որովհետև հազվագյուտ երևույթ է հեղինակային երեկոն: Պետք է ասեմ, որ իմ կյանքի ամենաերջանիկ երեկոներից էր»,- ասաց նա: Այն հարցին, թե ի ՞նչ է նրան պակասում այսօր ստեղծագործելու համար, նա պատասխանեց.«միտք, ոգևորություն և տրամադրվածություն»:

Համերգում հնչեցին Կոնցերտ-պոեմ ջութակի և նվագախմբի համար (նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին), որի մենակատարն էր երիտասարդ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, «Սայաթ-Նովա» ֆանտազիան սիմֆոնիկ նվագախմբի համար, ֆանտազիան Բաբաջանյանի երգերի թեմաներով, Վասպուրականի խմբերգերի շարք, ա կապելաՀայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան):