Մինչև նոյեմբերի վերջ տեղի կունենա բամբիռ ժողգործիքի մասին ֆիլմի պրեմիերան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆիլմի հեղինակ, «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը: «Այդ ֆիլմն այս տարի «ՀայART» մշակութային կենտրոնի կողմից ավարտին հասցված վերջին ֆիլմն է: Հնագույն հայկական ժողովրդական գործիքի մասին ֆիլմը գրեթե պատրաստ է և, հավանաբար, մինչև նոյեմբերի վերջ կհայտարարենք ֆիլմի պրեմիերայի մասին»,- նշեց նա:
Բամբիռ կամ փամբիռ լարային կսմիթավոր երաժշտական գործիքի մասին վավերագրական ֆիլմը «ՀայART» մշակութային կենտրոնի «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի հերթական աշխատանքն է:






