AM
9 November 2012 - 16:48 AMT

Սպառազինության հարցերով ռուս փորձագետը կարծում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ միջազգային ցուցահանդեսում ցուցադրել է երկրում արտադրվող անօդաչու թռչող սարքերի մոդելներն իրական չափերով:

Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն նկարագրել է Ադրբեջանի ՊԱՆ ստենդն իր բլոգում: «Ադրբեջանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի: Ինձ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ցուցադրությանը ծանոթանալուց հետո»,- ասել է Կորոտչենկոն: