The Rolling Stones-ը հրապարակեց երկրորդ նոր երգը՝ “One More Shot”-ը: Այս և մյուս նոր երգը՝ “Doom And Gloom”-ը, որը թողարկվեց հոկտեմբերի 11-ին, կընդգրկվեն լեգենդար ռոք խմբի լավագույն հիթերի նոր ալբոմում: “One More Shot”-ն ու “Doom And Gloom”-ը ռոք խմբի երկու նոր երգերն են 7 տարվա լռությունից հետո:
The Rolling Stones-ի լավագույն հիթերի ալբոմը կոչվում է “GRRR!” և լույս կտեսնի այս տարվա նոյեմբերի 12-ին: Այն ընդգրկում է 50 երգ և կնշանավորի լեգենդար խմբի 50-ամյակը: Ալբոմին օժանդակելու համար The Rolling Stones-ը նոյեմբերից համերգային շրջագայության կմեկնի Մեծ Բրիտանիա և Միացյալ Նահանգներ:






