AM
10 November 2012 - 06:30 AMT

Վիդեոպրեմիերա. Րիհաննա – “Diamonds”

Րիհաննան ներկայացրել է “Diamonds” սինգլի երկար սպասված տեսահոլովակը: Աբստրակտ և տեսարանային դրվագները նկարահանվել են Բարբադոսում՝ ներկայացնելով տեղի բնությունն իր ամբողջ գեղեցկությամբ: Սև ու սպիտակ կադրերն ընդմիջվում են գունավոր պատկերներով, իսկ վերջում երգչուհին է՝ բաց ծովում: Տեսահոլովակի ռեժիսորը Էնթոնի Մենդլերն է:

“Diamonds”-ը Րիհաննայի առաջիկա “Unapologetic” յոթերորդ ալբոմի առաջատար սինգլն է: Ալբոմը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 19-ին: Դրանում ընդգրկված է “Nobodies Business” երգը՝ Րիհաննայի նոր դուետն իր նախկին զուգընկեր Քրիս Բրաունի հետ: Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են նաև Էմինեմը, Future-ը և Միկի Էկոն: