AM
10 November 2012 - 07:15 AMT

Հնագետներն Իսրայելում նեոլիթի շրջանի ջրհոր են հայտնաբերել

Իսրայելցի գիտնականները հին ջրհոր են հայտնաբերել, որը կառուցվել է նեոլիթի դարաշրջանում, մոտ 8,5 հազար տարի առաջ: Այդ մասին հայտնել է Իսրայելի հնությունների վարչությունը:

«Այս գտածոն մեծ ավանդ կունենա այդ դարաշրջանի մշակութային ու տնտեսական հարաբերությունների ուսումնասիրության գործում»,-ասել է վարչության աշխատակից Օմրի Բարզիլայը:

Ջրհորում հայտնաբերվել են նաև երկու մարդկանց՝ երիտասարդ աղջկա և պատանու, մասունքներ, հայտնում է «Ինտերֆաքսը»: