MTV-ն պարգևներ է հանձնել Europe Music Awards հաղթողներին, ասվում է հեռուստաալիքի կայքում:
Հարավկորեացի ռեպեր Psy-ի Gangnam Style-ը ճանաչվել է տարվա տեսահոլովակ, տարվա երգ է ճանչվել կանադացի Կառլի Ռեյ Ջեփսենի Call Me Maybe:
«Լավագույն արտիստ» անվանակարգում հաղթողներ դարձան Ջասթին Բիբերն ու Թեյլոր Սվիֆթը: Լանա դել Ռեյը, որը հանձնեց պարգևը Սվիֆթին, նույնպես պարգևատրվեց՝ «Լավագույն այլընտրանքային ելույթ» անվանակարգում: Միկի Մենաժը պարգև ստացավ լավագույն հիփ-հոփ նախագծի համար, հայտնում է Lenta.ru-ն: