Նոյեմբերի 13-ին` ժամը 16:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կյուրընկալի «Այբ» դպրոցի սաներին: Իր երևանյան հիշողություններով երեխաների հետ կկիսվի ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:
Հանդիպումը տեղի կունենա կենտրոնի «Իմ երազած Երևանը» կրթական ծրագրի շրջանակում: Ծրագիրը նախատեսված է մինչև 15 տարեկան երեխաների համար և իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի շրջանակում:
Ծրագիրը նախատեսված էր յուրաքանչյուր հինգշաբթի օրվա համար, սակայն հաշվի առնելով գրանցվողների մեծ հոսքն ու ոգևորվածությունը, այժմ այն անցկացվում է գրեթե ամեն օր: