AM
26 February 2003 - 18:50 AMT

ԿԱՆԽՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆՑՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները կանխել են ադրբեջանական հետախուզական խմբի անցումը ԼՂՀ-ի պաշտպանության առաջնագծում: Ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի ծառայությունը, տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանվել է մեկ ադրբեջանցի զինվոր, եւս մեկը վիրավորվել է: Վիրավորվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի երկու զինծառայողներ: