AM
12 November 2012 - 09:20 AMT

Նոյեմբերի վերջին կանցկացվի ինքնուս ստեղծագործողների հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը

Նոյեմբերի 22-ին Երևանում, Ջիվանու անվան աշուղական դպրոցում տեղի կունենա Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված ինքնուս ստեղծագործողների հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը: Այս մասին մամոլի ասուլիսի ժամանակ ասաց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը:

Նրա խոսքով` հունիս ամսից սկսած նրանք դիմել են ՀՀ բոլոր մարզերի մշակույթի տներին, որոնք ընտրել են իրենց մասնակիցներին: Պողոսյանը դժվարացավ նշել մասնակիցների թիվը:

Հիշեցնենք, որ այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է հայ մեծ աշխուղ Սայաթ-Նովայի 300 ամյակը: