Հայաստանում աշուղագիտությունը սահմանափակվում է Գրականության ինստիտուտի բաժնով, այնինչ մեր հարևաններն ունեն աշուղագիտության մի ամբողջ ինստիտուտ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը: Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում կա միայն մեկ աշուղագետ դոկտոր և մի քանի թեկնածու:
Նրա կարծիքով` հայկական մշակույթում աշուղագիտությունն ամենաքիչ ուսումնասիրված ուղղությունն է: Պողոսյանը նշեց, որ Հայաստանում լավ ուսումնասիրված է միայն Սայաթ-Նովան, այնինչ աշուղագիտությունն անտակ օվկիանոս է: Այդ հարցը լուծելու համար, ըստ երգչի, պետք է պետական մոտեցում:






