Լույս է տեսել Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայություններն ամփոփող եռահատորյակ: Հրատարակությունը կրում է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» խորագիրը: Ժողովածուի մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, որոնք փաստացի բացահայտում են թուրքական իշխանությունների կողմից 1915թ. հայերի ոչնչացմանն ուղղված ծրագրերը:
Երեք հատորների հրատարակման համար օգտագործվել են Հայաստանի Ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի արխիվներում պահվող բացառիկ լուսանկարները:
Առաջիկայում նախատեսվում է եռահատորը թարգմանել ռուսերեն, անգլերեն և թուրքերեն, ինչպես նաև ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի և նյութերի էլեկտրոնային շտեմարան: Այս մասին գրում է «Ազատ օր» պարբերականը:






