AM
13 Նոյեմբեր 2012 - 07:17 AMT

Ադրբեջանը մեկ Ալիևով պակասեց. Նա հատել է Հայաստանի սահմանը

Այսօր առավոտյան հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ , 1971թ. ծնված Թելման Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում:

Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: