ՀՀ Վարաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ՀԱԿ ակտիվիսների գործով՝ Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Այս պահին դարանի դիմաց հավաքված ակտիվիստները ցույց են անում: «Այս որոշումով ճղճիմ իշխանությունները ապացուցեցին, որ Հայաստանում արդարություն չկա»,-վանկարկում են ակտիվիստները:
Հիշեցնենք, որ երեկ դատական նիստն անցել էր շատ լարված մթնոլորտում: Մեղադրյալներին և նրանց պաշտպանին հեռացրել էին նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:






