ՄԱԿ Զարգացման ծրագիրն ու USAID-ին հայտարարել են, որ Հյուսիսային Կիպրոսի Աստվածամոր եկեղեցու վերականգնման իրավունքի ստացման տենդերի անցկացման ապօրինության մասին, գրում է «Ասպարեզը»:
Հղում անելով միջազգային կազմակերպություններին՝ թերթը նշում է, որ մրցույթը անց է կացրել Կիպրոսի թուրքական կողմը խախտումներով: Ըստ այդ մրցույթի, Հյուսիսային Կիպրոսի տարածքում գտնվող հայկական եկեղեցին վերականգնումից հետո կանցնի Թուրքիայի Միջին Արևելքի ինստիտուտի տիրապետությանը: Ինստիտուտն իր հերթին մտադիր է եկեղեցին վերածել Արևելքի մշակույթի ու թրքագիտության կենտրոնի: Ռեստավրացիան կպահանջի 10 տարի և 5 մլն դոլար: Սակայն, Հյուսիսային Կիպրոսի թուրքական իշխանությունների այս որոշումից հետո, կազմակերպությունները մտադիր են ետ կանչել 14 դ. հայկական եկեղեցու ռեստավրացիայի համար գումար հատկացնելու մասին որոշումը: Մինչդեռ, ՄԱԿ և USAID-ի ծրագրով եկեղեցին վերականգնումից հետո պետք է հանձնվի հայ համայնքին, ինչը թուրքական կողմը բացառել է:
1981թ. Նիկոսիայի հունական մասում հայերը նոր եկեղեցի կառուցեցին: Այն անվանակոչվեց նույնպես Սբ Աստվածամոր եկեղեցի՝ ի հիշատակ հյուսիսում կորցրած եկեղեցու:
Ըստ ՄԱԿ և USAID Կիպրոսում մոտ 3000 հայ է ապրում: Հիմնականում նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են: Ըստ կիպրոսցիների, հայերը մեծ ավանդ ունեն երկրի մշակութային և պատմական զարգացման գործում: Նրանք նաև բարձր պաշտոններ են զբաղեցնում: Այդպես, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայազգի Մարիոս Գարոյանն է, հայտնում է Բլագովեստ-ինֆոն:
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: