AM
14 Նոյեմբեր 2012 - 05:32 AMT

«Հրապարակ». Աղվան Հովսեփյանը նոր միջնորդությամբ հանդես չի գալիս, ԲՀԿ-ն էլ չի առաջադրում Օսկանյանի թեկնածությունը

Իշխանական վերնախավում որոշում կա՝ Օսկանյանի նկատմամբ իրավական որևէ նոր քայլ չձեռնարկել։ Ասել է թե դատախազը նոր միջնորդությամբ պառլամենտ չի մտնելու՝ վերջինիս կալանավորման թույլտվության համար։ «Հրապարակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Օսկանյանի նկատմամբ իշխանությունների այդ մոտեցումը որոշակի պայմանավորվածության արդյունք է: «Աղվան Գառնիկիչը նոր միջնորդությամբ հանդես չի գալիս, ԲՀԿ-ն էլ չի առաջադրում Օսկանյանի թեկնածությունը»,– գրում է թերթը։