AM
26 February 2003 - 18:04 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՁԱՄԲ ՀԱՄՈԶՎԵԼ, ՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՆՈՐՄԱԼ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին առաջարկել է անձամբ համոզվել, որ 1999 թվականի հոկտեմբերին հայկական խորհրդարանում կազմակերպած ահաբեկչության մեջ մեղադրվող, «հոկտեմբերի 27-ի» գործով ձերբակալված Նաիրի Հունանյանը գտնվում է նորմալ վիճակում: Այսօրվա մամուլի ասուլիսում Ռ. Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել թույլատրել Նաիրի Հունանյանի մոտ մեկուսարան անցնել երեք լրագրողների, այդ թվում նաեւ ընդդիմության ԶԼՄ-ների ներկայացուցիչների: Նշենք, որ վերջերս հայ հասարակության մեջ ակտիվ տարածվում էին լուրեր` Նաիրի Հունանյանի ինքնասպանության մասին: