AM
14 November 2012 - 11:25 AMT

Sotheby’s-ը ռեկորդային 375 մլն դոլար է ստացել ժամանակակից արվեստի գլուխգործոցների վաճառքից

Sotheby's աճուրդի նյույորքյան մասնաճյուղում ժամանակակից արվեստի գլուխգործոցների երեկոյան աճուրդից ստացվել է 375 մլն դոլար: Աճուրդը դարձել է անգլիական տան պատմության մեջ ամենահաջողակը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ_ը:

Sotheby's-ում հաջողվել է վաճառել աճուրդին ներկայացված լոտերի 84 տոկոսը, որոնք 70-ից ավել են եղել: Ռեկորդային գներ են սահմանվել Արշիլ Գորկու «Անհամբերություն» նկարի համար` 6.8 մլն դոլար, ինչպես նաև ամերիկյան աբստրակցիոնիստներ Ջեքսոն Փոլոկի («Համար 4», 40,4 մլն դոլար) և Հանս Հոֆմանի («Նիրվանա», 4,6 մլն դոլար) կտավների համար:

Ինչպես նշել է Sotheby's-ի ժամանակակից արվետսի բաժնի ղեկավար Թոբիաս Մեյերը, վաճառքի ռեկորդային գումարն արտացոլում է աճուրդային տան ամուր դիրքերը, ինչպես նաև ժամանակակից արվեստի նկատմաբ չթուլացող հետաքրքրությունը: