Ժնևի աճուրդում մոտ 21.5 մլն դոլարով վաճառվել է թափանցիկ ադամանդ` սահմանելով նմանատիպ թանկարժեք քարերի նոր ռեկորդ: Այս մասին հաղորդվում է Christie's աճուրդային տան կայքում:
«Էրցհերցոգ Իոսիֆ» կոչվող թափանցիկ ադամանդը պատկանել է Հաբսբուրգների դինաստիային, ովքեր իշխել են Ավստրո-Հունգարական կայսրությունում: Աճուրդը կայացել է նոյեմբերի 13-ին: Գնորդի անունն անհայտ է: Reuters-ի տվյալներով ադամանդի վերջին տերը հանդիսացել է ամերիկյան Black, Starr & Frost ոսկերչական ընկերությունը: Վերջինիս ներկայացուցչի խոսքով, քարն ամենայն հավանականությամբ թանգարանային նմուշ կդառնա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: