Հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը, ինչպես հայտնի է, օրեր առաջ մերժվեց ԱԺ-ի կողմից։ Որքան էլ զարմանալի է, «Ժառանգության» ներկայացրած այս նախագծին կողմ էին քվեարկել երկու ՀՀԿ-ականներ՝ Ռազմիկ Զոհրաբյանն ու Շուշան Պետրոսյանը։ Երեկ երգչուհի–պատգամավորը «Հրապարակ»-ի հարցին պատասխան ասել է, որ դա թյուրիմացություն է եղել, և ինքն իրականում կողմ չէ նման հանձնաժողովի ստեղծմանը։ «Այնպես որ, ամեն ինչ «ճիշտ է»՝ շտապել էինք զարմանալ»,- գրում է «Հրապարակ»-ը:






