AM
15 Նոյեմբեր 2012 - 06:18 AMT

«Հրապարակ». ԲՀԿ-ականները նստած էին նախագահությունում, իսկ Վարդան Օսկանյանը՝ դահլիճում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Գյումրիում սուր քննադատել է ՀՀ կառավարությանը. «Ինչի՞ են գնում`աշխատանք չունեն կամ աշխատանք ունեն` գումարը քիչ է… Ասում են` 30 տոկոսը աղքատ են, իսկ մնացած 70-ը հարո՞ւստ են: 40 տոկոսն էլ ստանում է 40 հազար դրամ, 40 հազարը համարում են բավարա՞ր ապրելու համար, այդ բավարար համարողը թող ինքն իր ընտանիքով էդ 40 հազար դրամով ապրի, որ նոր հասկանա` ինչ է դա նշանակում: Հիմնական խնդիրն այն է, որ ծրագիր կամ բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերևից նայեն, ոչ թե թղթերի վրա պետք է ասեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է այդ ծրագիրն իրականություն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգա»: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Թերթը նկատում է, որ թեև Աժ ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները նստած էին նախագահությունում, սակայն Վարդան Օսկանյանը դահլիճում էր` փոխքաղաքապետի կողքին: