AM
15 November 2012 - 14:48 AMT

Պլասիդո Դոմինգոն արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանի» կոչման

Նոյեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան աշխարհահռչակ տենոր և դիրիժոր Պլասիդո Դոմինգոյին կարժանացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բարի կամքի դեսպանի» կոչման: Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունը, պատվավոր կոչման հանձնումից հետո տեղի կունենա բարեգործական համերգ` «Կրթություն բոլորի համար» ծրագրի միջոցներ հավաքագրելու նպատակով:

Դոմինգոն արժանանալու է կոչմանը «մեծ ստեղծագործական ուղու, երիտասարդ օպերային կատարողների աջակցելու անգնահատելի ավանդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և իդեալներին հավատարիմ մնալու համար»:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանները այն հայտնի մարդիկ են, ովքեր իրենց տաղանդը և հայտնիությունը ծառայեցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի իդեալներին: