AM
26 February 2003 - 14:19 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԵՐԵՔ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվել է 101 բողոք, որոնցից 27-ը տրվել է փետրվարի 19-ին` քվեարկության օրը: Ինչպես ասվել է նախորդ օրվա ՀՀ ԿԸՀ նիստի ժամանակ, 72 բողոք ներկայացվել է Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց կողմից, մնացածը` այլ թեկնածուների: Երեք բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ, մնացած բողոքներն ուղարկվել են հանրապետության Գլխավոր դատախազություն տեղեկությունների ստուգման համար: Ինչպես հայտնել է ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը` վկայակոչելով դատախազությունը, բողոքների եւ դիմումների մեծ մասը հիմնավորված չեն եղել: Ընտրական ցուցակներում անճշտությունների քանակը, համաձայն արձանագրության, 2536 է: Միեւնույն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ԿԸՀ անդամ Զավեն Փլուզյանի («Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ) ընտրությւոններն անվավեր ճանաչելու մասին առաջարկությունը` վեց ձայնով` «կողմ», մեկ` «դեմ» եւ մեկ` «ձեռնպահ»: Քվեարկությանը չի մասնակցել Ազգային ժողովրդավարական միության ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը: