AM
16 November 2012 - 08:37 AMT

Հայաստանցին «կամաց-կամաց» մոտ 100 տոննա դիզվառելիք է գողացել Ռուսաստանում

Նավթամթերքի գողությունը միշտ մեծ գաղտնիություն և պատշաճ տեխնիկական հագեցվածություն է պահանջում: Այս անգամ գողը գերազանցել էր իր նախորդներին, գրում է «Օրլովի ինֆորմբյուրոն»՝ հայտնելով Օրլովի շրջանում նավթամթերի գողության մասին:

Նվիրական խողովակին հասնելու համար հանցավոր արարքի հեղինակները ստիպված են եղել 350մ երկարությամբ թունել փորել, որտեղ կար և լուսավորություն, և օդափոխություն:

Թունելը տպավորիչ է ինչպես իր չափերով, այնպես էլ հիմնավորությամբ: Այդ սակրավորական արվեստի նմուշը ստեղծվել է ՌԴ արտագնա աշխատանքի եկած ուզբեկների ձեռքով և տանում է ուղիղ դեպի մայրուղի: Արտահոսքը հայտնաբերվել է մայրուղում ճնշման անկման պատճառով:

Հետախուզական գործողությունների արդյունքում արձանագրվել է և կասեցվել է ծնունդով հայաստանցի Խոտինեցկու շրջանի բնակչի գործունեությունը:

Թունելը գտնվում է 4 մ խորության վրա: Ներսից այն ամրացված է փայտե ամրաններով, ունի օդափոխություն: Այն փորելու համար պահանջվել է 9 ամիս: Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է 40 տոննա վառելիք՝ մեկ մլն ռուբլի ընդհանուր արժողությամբ: Հարուղցվել է քրեական գործ:

Տունը գնվել էր հատուկ հանցավոր նպատակների համար: Բակում գտնվող ջերմոցը կառուցել են հողային աշխատանքները թաքցնելու համար: