AM
16 Նոյեմբեր 2012 - 08:16 AMT

Վերջին 2.5 տարվա ընթացքում Տիգրանակերտի թանգարանն ունեցել է 45 հազար այցելու

Հնագիտական հուշարձանը ոչ միայն հնագիտական ուսումնասիրության, այլև մատչելի լինելու խնդիր ունի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Արշավախումբը 2006 թ.-ից պեղումներ է իրականացնում Արցախի Տիգրանակերտում: Պետրոսյանի խոսքով` այդ հնավայրը հանրահռչակված է և ունի նաև այլ գործառույթներ: Այս տարիների ընթացքում հնավայրի տարածքում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ` ուսանողների դիպլոմների հանձնման և զինծառայողների երդման արարողություններ:

2010 թ.-ից Տիգրանակերտի տարածքում գտնվող 18-րդ դարի ամրոցում բացվել է Տիգրանակերտի թանգարանը: Վերջին 2.5 տարիների ընթացքում այն ունեցել է ավելի քան 45 հազար այցելու, որոնցից 4500 եղել են օտարերկրացիներ:

5-րդ տարին է պեղումները ֆինանսավորում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը՝ տարեկան տրամադրելով 20 մլն դրամ: