AM
16 Նոյեմբեր 2012 - 08:59 AMT

Ժիրայր Քոչարյան.Գերմանիան մինչև 2015 թվականը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Գերմանիան մինչև 2015 թվականը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում Ցեղասպանության ճանաչաման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը.« Բոլորիդ քաջ հայտնի է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր և աչք փակեց Թուրքիայի ոճրագործության վրա:Թուրքերն այսօր մեծ կշիռ ունեն Գերմանիայում և ակտիվորեն մասնակցում են երկրի ներքաղաքական կյանքին՝ ամեն կերպ կանխելով Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Մեր հանձնախումբը պատրաստվում է հերթական անգամ դիմել Գերմանիայի Բունդեսթագ՝ վկայակոչելով, որ Թուրքիայում Ցեղասպանությունը շարունակվում է նաև այսօր՝ հայկական հուշարձանների ոչնչացման և հայերի հանդեպ ճննշումների միջոցով»,-նշեց նա՝ հավելելով, որ չընդունելով իր գործած ոճիրը՝ Թուրքիան դառնում է կրկնահանցագործ: