ԲՀԿ-ի առաջ պահանջ է դրվել՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:
Ինչպես այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանը, այս պահանջը առաջ է եկել մարզերում և երևանյան կառույցներում բազմաթիվ հանդիպումների ժամանակ: Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ հայտնեց, որ խորհրդակցությունները շարունակվում են և քաղաքական ուժերի դիրքորոշումները հայտնի դառնալուց հետո ԲՀԿ-ն կհրապարակի իր ձևաչափի մասին վերջնական որոշումը:
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդմանը, թե կոալիցիա գոյություն ունի, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Եթե վարչապետը կարող է վստահաբար պնդել, որ ԲՀԿ, ՀՀԿ և ՕԵԿ կոալիցիա գոյություն ունի և կարողանա դա ապացուցել, ապա մենք կքննարկեք իր առաջարկը»:






